Գոնսալո Իգուային
Յուվեն պատրաստվում է հրաժեշտ տալ միանգամից 5 ֆոտբոլիստի
Թուրինի «Յուվենտուսը» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վաճառքի հանել միանգամից 5 ֆուտբոլիստի։ TuttoSport-ի հաղորդմամբ՝ իտալական ակումբը տրանսֆերի է հանելու Գոնսալո Իգուայինին, Ֆեդերիկո Բերնարդեսկիին, Սամի Խեդիրային, Բլեզ Մաթյուիդիին ու Դանիելե Ռուգանիին։ Նշվում է, որ «Յուվեում» ցանկանում են ձեռք բերել ֆուտբոլիստներ, որոնք կհամապատասխանեն թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հայացքներին։
Իգուայինի հետ խնդիրներ են առաջանում․ Սարի
Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է թիմի ֆուտբոլիստ Գոնսալո Իգուայինի մասին։ «Շատերը մտածում են, որ ես բոլորի հետ վիճում եմ: Դա բնավ էլ այդպես չէ, բացի՝ Իգուայինից: Նրա հետ խնդիրներ առաջանում են, չգիտեմ, թե ինչու: Միգուցե, նա ցանկանում է լսել ինչ-որ ագրեսիվ կարծիք, ինչը նրա խաղի վրա դրական ազդեցություն է ունենում», – Սարիի…
Գոնսալոյի գլխի վրա կարեր են դրվել․ Սարին՝ Իգուայինի առողջական վիճակի մասին
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է իր թիմի հարձակվող Գոնսալո Իգուայինի առողջական վիճակի մասին: Այս մասին հայտնում էSport Italia-ն: «Գոնսալոյի գլխի վրա կարեր են դրվել: Բժիշկները կորոշեն՝ արդյոք նա գիշերն այնտե՞ղ կմնա: Նրա գիտակցությունը տեղում է, հստակ պատասխանում է հարցերին: Կարծում եմ՝ Իգուայինը մնացած թիմի հետ կվերադառնա Թուրին»,- ասել է Սարին: Նշենք, որ Իգուայինը…
Յուվենտուսը դժվարությամբ կարողացավ առավելության հասնել Ինտերի նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ա Սերիայի 7-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել էր «Յուվենտուսին»: Խաղը կայացավ «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում և ավարտվեց 1-2 հաշվով՝ հօգուտ թուրինյան ակումբի: Հանդիպման հաշիվը բացվեց հենց մեկնարկում. 4-րդ րոպեին Միրալեմ Պյանիչի փոխանցումից հետո Ա Սերիայում այս մրցաշրջանում իր առաջին գոլը խփեց Պաուլո Դիբալան: 18-րդ րոպեին «Ինտերը» վերադարձավ խաղի մեջ. 11-մետրանոցի անվրեպ իրացումով աչքի ընկավ…
Ռոման պատրաստ է Յուվենտուսի հարձակվողին դարձնել թիմի ավագ
Իտալական «Ռոման» ցանկանում է ձեռք բերել «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինին: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Վեսթ Հեմը»: Այս մասին հայտնում է Football Italia-ն: 31-ամյա արգենտինացուն ձեռք բերելու համար իտալական ակումբը նույնիսկ պատրաստ է նրան թիմի ավագ դարձնել: Սակայն հարձակվողը մտադիր չէ խաղալ իտալական մեկ այլ ակումբում ու կմերժի Ա Սերիայի ակումբների առաջարկները: Բացի դա, եթե…
Իգուայինը հայտնվել է անգլիական ակումբի ուշադրության կենտրոնում
Լրագրող Ջիանլուկա դի Մարցիոյի կայքը տեղեկացնում է, անգլիական «Վեսթ Հեմ» ակումբը սկսել է հետաքրքրվել «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինի ծառայություններով։ ««Վեսթ Հեմը» հետաքրքրված է արգենտինացու տրանսֆերի գնմամբ: Սակայն լոնդոնյան ակումբը կարող վարձակալել հարձակվողի տրանսֆերը՝ այն գնելու հնարավորությամբ: Ի սկզբանե «Վեսթ Հեմին» հետաքրքիր էր «Սելտայի» հարձակվող Մակսի Լոպեսը, սակայն չհաջողվեց համաձայնության գալ նրա տրանսֆերի շուրջ», – գրում…
Գոնսալո Իգուայինին հետաքրքիր չեն այլ ակումբների առաջարկները
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինը չի ցանկանում հեռանալ ակումբից: Այս մասին հաղորդում է Sky Sport Italia-ն։ Արգենտինացի հարձակվողի համար գրավիչ չէ «Ռոմա» կամ Իտալիայի առաջնության այլ թիմ տեղափոխվելու տարբերակը: Պարբերականը նշում է նաև, որ հարձակվողն անձնական մարզիչ է վարձել ամռանը միասին աշխատելու և «Յուվենտուսի» նոր գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին ակումբում իր դերն ու կարևորությունն ապացուցելու…
Առաջ, վախենալով լսել քննադատություն, փողոց դուրս չէի գալիս. Իգուային
Գոնսալո Իգուայինը խոսել է նախկինում ունեցած իր ապրումների մասին. «Ցավում եմ, որ նախկինում ամբողջ ընթացքում փակվում էի տանը: Մի քանի անգամ ես փողոց դուրս չեմ եկել՝ վախենալով , որ քննադատություն կլսեմ իմ խաղի վերաբերյալ: Ես չպետք է ինձ այդպես պահեի: Շատ մարդիկ կան, ովքեր ավելի սարսափելի բաներ են արել ու առանց ամաչելու տանից դուրս են…
Հրաժեշտ եմ տվել Իգուայինին, տխուր պահ էր․ Պեպե Ռեյնա
«Միլանի» դարպասապահ Պեպե Ռեյնան պատմել է, որ հրաժեշտ է տվել հարձակվող Գոնսալո Իգուայինին, որը շուտով համալրելու է «Չելսիի» կազմը: «Ես հրաժեշտ եմ տվել Իգուայինին, գրկել եմ նրան: Տխուր պահ էր: Գոնսալոյին ամենալավն եմ մաղթում: Ցավոք, այսպիսին է ֆուտբոլը: Ես կորցնում եմ թիմակցի, սակայն նա շարունակելու է մնալ իմ ընկերը», – Ռեյնայի խոսքը մեջբերել է Football…
Իգուայինը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Չելսի
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինը, որը վարձավճարով հանդես է գալիս «Միլանում», շատ մոտ է Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելուն: Տեղեկացնում է Football Italia-ն: 31-ամյա խաղացողը հրաժեշտ է տվել «Միլանում» իր թիմակիցներին, ակումբի անձնակազմին ու հավաքել իրերը Միլանելո մարզաբազայից: Սպասվում է, որ արգենտինացին վաղը բուժզննում կանցնի լոնդոնյան ակումբում: Իգուայինի եղբայրը և գործակալը՝ Նիկոլասը, այժմ Լոնդոնում են, որտեղ քննարկում…










