Շատերն են խոսում այն մասին, թե ինչու է լռում Շանթ Հարությունյանը։ Ըստ էության, նա իր բանտային ասուլիսի ժամանակ հնարավորինս ներկայացրել է իր տեսակետները՝ կապված Հայաստանի ներքաղաքական կյանքի, հայ-ռուսական հարաբերությունների, արցախյան հակամարտությունում սպասվող զարգացումների, ինչպես նաև Մոսկվայի կողմից Քոչարյանի վերադարձի սցենարին։
Բայց ինչպես տեսնում ենք, ներքին և արտաքին քաղաքական պրոցեսները վերցրել են գերարագ զարգացման ընթացք, ուստի եկող տարվանից՝ տոներից հետո, Շանթ Հարությունյանն արդեն հանդես կգա հանրային շփումներով, հարցազրույցներով և կներկայացնի իր քաղաքական մոտեցումները, տեսակետները։ Այսպիսով, Շանթ Հարությունյանը եկող տարվանից կրկին կմտնի ակտիվ քաղաքական պայքարի մեջ։
Շահեն Հարությունյան
Ազգային Միացյալ Նախաձեռնության ղեկավար