fbpx
Իրավական

ԴԱՀԿ-ն՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդում լոտերի մեկնարկային գների մասին

Հարկադիր էլեկտրոնային աճուրդում լոտերի մեկնարկային գները սահմանվում են գնահատված արժեքի 75 տոկոսի չափով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է.

«Հարգելի քաղաքացի,

Տեղեկացնում ենք, որ կարող եք մասնակցել ՀԿԱԾ հարկադիր էլեկտրոնային աճուրդում ներկայացված անշարժ գույքի, տրանսպորտային միջոցների, ոսկյա և այլ իրերի գնման գործընթացին։ Լոտերի մեկնարկային գները սահմանվում են գնահատված արժեքի 75 տոկոսի չափով։

Հարկադիր էլեկտրոնային աճուրդը կազմակերպվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի միջոցով:

Աճուրդի գործընթացին մասնակցելու, գրանցման կարգի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 010-34-17-00 հեռախոսահամարով կամ այցելել՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, ինչպես նաև Ծառայության մարզային բաժիններ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ