Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման աղյուսակը։ Նոր թարմացումներից հետո իսպանացի Ռաֆայել Նադալը շրջանցել է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին: Այս պահին Նադալը գլխավորում է աղյուսակը:
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը այս անգամ տասնյակում չէ: Հիշեցնենք՝ նա հոկտեմբերի հրապարակված աղյուսակում 8-րդն էր: Այժմ Խաչանովը 17-րդն է:
ATP. Նոյեմբերի 4
1 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)` 9585
2 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)` 8945
3 (3). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)` 6190
4 (4). Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան)` 5705
5 (5). Դոմինիկ Տիմ (Ավստրիա)՝ 5025
6 (7). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 4000
7 (6). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա)՝ 2945
8 (9). Մատեո Բերետինի (Իտալիա)՝ 2670
9 (10). Ռոբերտո Բաուտիստա-Ագուտ (Իսպանիա)՝ 2540
10 (13). Գաել Մոնֆիս (Ֆրանսիա)՝ 2530
…
17 (8). Կարեն Խաչանով (Ռուսաստան)՝ 1840