fbpx
Աշխարհ

Գերմանիայում հուշարձան է կանգնեցվել՝ ի հիշատակ ասորիների ցեղասպանության

Գերմանիայում ապրող ասորիները Գիսեն քաղաքի մերձակայքում՝ Փոլհայմում հուշարձան են տեղադրել ի հիշատակ 1915թ. Օսմանյան կայսրությունում ասորիների դեմ իրականացված ցեղասպանության:

Քաղաքային խորհուրդը Վեցնբորգ-Շտայնբերգի կանաչապատ տարածքում, որտեղ է նաև Շրթուսի եկեղեցին, 2017թ. միաձայն որոշում էր կայացրել ցեղասպանության հուշարձան կանգնեցնելու մասին:

Ինչպես փոխանցում է աղբյուրը, հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը 200 մարդ է մասնակցել: Գիսենի քաղաքապետ Ուդու Շյոֆմանը ևս հանդես է եկել ելույթով:

«Այսօր շատ կարևոր օր է: Այս հուշարձանը կանգնեցնում ենք, որ նման դեպքերը այլևս չկրկնվեն: Խոնարհվում ենք բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհվել են այդ ժամանակաշրջանում: Բոլորին հաշտության կոչ ենք անում»,-ասել է քաղաքապետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ