Լեռնանիստի համայնքապետարանը տեղեկացնում է, որ Տեղական Ինքնակառավարման Մարմինների օրվան ընդառաջ, նոյեմբերի 8-ին ժամը 12։00-ին Լեռնանիստ համայնքում տեղի է ունենալու ծառատունկ։
Տնկվելու են շուրջ 500 բարդիներ Երևան-Սևան մայրուղուց դեպի Լեռնանիստ տանող ճանապարհի աջ և ձախ հատվածներում։
Համայնքի զարգացմանն ու բնական միջավայրի բարելավմանն աջակցել ցանկացողներին համայնքապետարանը հրավիրում է մասնակցելու նախաձեռնությանը։
Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզի պաշտոնական կայքից։