fbpx
Տնտեսություն

Երևանում կանցկացվի Մեղրի փառատոն-վաճառք

ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ՝ Երևան քաղաքում, ս.թ. նոյեմբերի վերջին նախատեսվում է անցկացնել «Մեղրի փառատոն-վաճառք»։

Միջոցառման նպատակն է խթանել հանրապետությունում մեղվաբուծության ոլորտի զարգացումը, սպառողներին հնարավորություն ընձեռել տեղեկանալ բարձրորակ մեղրի և մեղվից ստացվող մի շարք մեղվամթերքների օգտակարության մասին և ձեռք բերել այն անմիջապես արտադրողից:

Փառատոնին մասնակցելու համար գրանցվելու և միջոցառման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներին՝ 011 52-93-33, 011 54-21-19։

Նախնական հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի նոյեմբերի 18-ը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ