fbpx
Սպորտ

Լեմպարդի «անակնկալը» թիմի կարգազանցներին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը նոր որոշում է կայացրել, ըստ որի՝ թիմի ֆուտբոլիստների համար սահմանվել են նոր տուգանքներ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Սահմանվել են հետևյալ տուգանքները․

  • 20 հազար ֆունտ տուգանք մարզումից ուշանալու համար
  • 10 հազար ֆունտ տուգանք, եթե ֆուտբոլիստը մարզվելուն ի վիճակի չլինելու մասին տեղեկացրել է պարապմունքի մեկնարկից 1.5 ժամ շուտ
  • 5 հազար ֆունտ տուգանք, եթե ֆուտբոլիստը միայնակ հեռանում է ստադիոնից խաղից հետո
    հազար ֆունտով կտուգանվի այն ֆուտբոլիստը, ում հեռախոսի ձայնը կլսվի թիմային հավաքների ընթացքում:

Նույնքան տուգանք է սահմանվել հանդիպման նախավարժանքից ուշանալու համար։

Աղբյուրը փոխանցում է նաև, որ կարգազանցները տուգանքները պետք է վճարեն 14 օրվա ընթացքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ