Նորվեգիան Ուկրաինային IVECO LMV III-ի 14 զրահապատ մեքենա է փոխանցել։ Այս մասին ասված է թագավորության կառավարության հաղորդագրության մեջ:
«Այս մեքենաներն ունեն լավ շարժունակություն և պաշտպանվածություն և նույն տեսակի են, ինչ Նորվեգիայի զորքերը օգտագործել են Աֆղանստանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն Ուկրաինա այցի ժամանակ խոստացել էր մոտավորապես 10 մլն եվրո տրամադրել երկրին։

