«Մապի Ալիկ» անունով հայտնի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյան 2 ամսով կալանավորվեց։ Որոշումը հրապարակվել է երեկ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում։
Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու համար։ Նրա մեղադրանքն առնչվում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վերաբերյալ գործին։
Նախկին պատգամավորին կալանավորելու միջնորդությունը ներկայացրել է Հատուկ քննչական ծառայությունը։