Այսօր լրագրողնրի հետ զրույցի ընթացքում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակումբին, նշեց, որ դեռ հնարավորություն չի ունեցել հետևել ակումբի գործունեությանը:
«Դրական կարծիք ունեմ, կարծում եմ՝ նրանք նոր թարմություն կհաղորդեն մեր ներքաղաքական կյանքին», – հավելեց նա:
Արձագանքելով այն դիտարկմանը, որ այդ ակումբի անդմաները հայտարարում են, որ երկրի իշխանությունը թե ներքին անվտանգության, թե Արցախի հարցում ճիշտ ուղիով չի գնում, մասնավորապես, ետընթաց են արձանագրում բանակցությունների հարցում, Ավինյանը նշեց, որ համզոված է՝ բոլոր այս հարցերում այդ ուժի ներկայացուցիչները նոր մոտեցումներ կներկայացնեն: