Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը այսօր՝ նոյեմբերի 21-ին, Մոսկվայում հանդիպում կունենա Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։
Կողմերը կքննարկեն երկու երկրների համագործակցությունը առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար ոլորտներում:
«Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան կքննարկեն ռուս-ադրբեջանական համագործակցության հրատապ հարցերը առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար և այլ ոլորտներում»,-նշված է հաղորդագրության մեջ: