fbpx
Ժամանց

2019-ի Victoria’s Secret Fashion Show-ն տեղի չի ունենա

Ամերիկյան L Brands ընկերությունը, որին պատկանում է ներքնազգեստի Victoria’s Secret բրենդը, հայտարարել է, որ 2019 թվականի Victoria’s Secret Fashion Show շոուն չեղարկվում է։ Այս մասին հաղորդում է Fortune-ը:

Ընկերությունից հայտնել են, որ շոուի չեղարկումը անհրաժեշտ է բրենդի իմիջը ավել լավացնելու համար։

Նշենք, որ Victoria’s Secret Fashion Show-ն անցկացվել է շուրջ 25 տարի՝ 1995-ից ի վեր: Նախորդ տարի բրենդն իր ամբողջ պատմության ընթացքում ամենացածր ցուցանիշներն է ունեցել:

Նախօրեին ընկերությունը հրապարակել է 2019-ի երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը: Հուլիս-սեպտեմբեր ամիսներին Victoria’s Secret-ի վաճառքի ցուցանիշները 2018-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատ անկում են գրանցել 7 տոկոսով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ