Սպորտ
20:20 22/11/2019

Լոզան-2020-ն ունի իր նամականիշը

Շվեյցարիայի փոստային ծառայությունը թողարկել է հատուկ նամականիշ, որը նվիրված է Լոզան-2020 ձմեռային երրորդ պատանեկան Օլիմպիական խաղերին: Շնորհանդեսը նվիրված էր օլիմպիական կրակի՝ Շվեյցարիայի Ֆրիբուրգ քաղաք հասնելուն: Նամականիշի վրա աշխատել են շվեյցարացի նկարիչներ: Գինը 1 շվեյցարական ֆրանկ է:

«Փոստը մեկն է այն քիչ ընկերություններից, որոնք բաժանմունքներ ունեն երկրի բոլոր քաղաքներում ու գյուղերում: Նամականիշը բոլորին հնարավորություն կտա զգալ պատանեկան Օլիմպիական խաղերի շունչը և դառնալ օլիմպիական շարժման մի մասը»,- ասել է ասել է Լոզան-2020-ի Կազմկոմիտեի նախագահ Վիրժինի Ֆևրը:

Հիշեցնենք, որ ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2020 թվականի հունվարի 9-22-ը։ Հանդես կգան 15-18 տարեկան 1880 մարզիկներ ավելի քան 70 երկրներից:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ