Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսի դուստրը՝ Էվալիս Մորալես Ալվարադոն, չի ընդունել Մեքսիկայում ապաստան ստանալու առաջարկը: Այս մասին հաղորդել է Բոլիվիայի արտգործնախարար Կարեն Լոնգարիկը:
«Դա նրա ինքնուրույն, սեփական որոշումն է: Գուցե նա իր պատճառներն ունի»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ մինչ այդ Բոլիվիայի ԱԳՆ-ը Մորալեսի 24-ամյա դստերը, որը պատսպարվում էր Լա-Պասեում Մեքսիկայի դեսպանատանը, թույլատրել էր անվտանգ դուրս գալ երկրից:
Նոյեմբերի 10-ին Մորալեսը թողեց նախագահի պաշտոնը և լքեց Բոլիվիան: Նրան քաղաքական ապաստան տրամադրեցին Մեքսիկայում: