Բնապահպան Լևոն Գալստյանն Facebook-ի իր էջում գրել է․
«Քանի որ նորից խոսվում է, թե հանրության միայն որոշ հատվածներ են դեմ Հայաստանում նոր մետաղական հանքերի գործարկմանը՝ մեկ անգամ էլ հիշեցնեմ Վայոց ձորի համայնքների բնակիչների արտահայտած կարծիքը կոնկրետ այդ հարցադրմամբ անցկացված հանրագրերի ստորագրահավաքների թվերով․
✅ Ջերմուկ համայնք – 2840 դեմ
✅ Արենի համայնք – 2868 դեմ
✅ Գլաձոր համայնք – 2152 դեմ
✅ Եղեգնաձոր համայնք – 2300 դեմ
✅ Մալիշկա համայնք – 700 դեմ
Այս բոլոր համայնքների ավագանիները հավանություն են տվել իրենց քաղաքացիների ներկայացրած հանրագրերի առաջարկներին, որոնք հետևյալն էին․
✅ Համայնքները դարձնել էկո-տնտեսական տարածք և արգելել մետաղական հանքարդյունաբերությունը։
Եղեգիս և Վայք համայնքներում նույնպես արվել է ստորագրահավաք, որոնք դեռ չեն ավարտվել և արդյունքերն ամփոփված չեն։
Այսինքն միայն Վայոց ձորի մարզում շուրջ 12 000 ՀՀ քաղաքացի հստակ, ստորագրությամբ դեմ է արտահայտվել իրենց տարածքում մետաղական հանքեր լինելու գաղափարին։
Մինչև հեղափոխությունն էլ Նոյեմբերյան համայնքի 3074 բնակիչներ էին իրենց ստորագրություններով ամրագրված հանրագիր ներկայացրել ավագանուն, որն էլ նույնպես ընդունել էր համապատասխան որոշում։
Չկտրվենք իրականությունից․․․ »։
https://www.facebook.com/LevonGalstyan67/posts/2689289291094454