Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը կգործուղվի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ:
Տիգրան Գալստյանը նոյեմբերի 27-30-ը կմասնակցի Շվեդիայի խորհրդարանում կազմակերպվող Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների հանդիպմանը:
Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովի պաշտոնական կայքից: