Նա հիասքանչ է խաղում ոտքով։ Այս մասին ասել է «Բարսելոնա»-ի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը՝ խոսելով թիմի դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենի մասին։
«Մարկը գրեթե կիսապաշտպան է։ Նա ասես թիմի մեկ ուրիշ կիսապաշտպան լինի։
Նա հիասքանչ է խաղում ոտքով։ Աշխարհում նա լավագույն դարպասապահն է այդ առումով»,-ասել է Սուարեսը։ Այս մասին հաղորդում է Goal-ը։
Նշենք, որ Մարկ Անդրե Տեր Շտեգենը «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2014 թվականից։