fbpx
Աշխարհ

Տեխասում հուժկու պայթյունի հետևանքով հարկադիր տարհանում են քաղաքացիներին

Երկրորդ հուժկու պայթյունն է որոտացել Տեխասում այրվող TPC Group նավթաքիմիական գործարանում, իշխանությունները շրջակա բնակավայրերի պարտադիր տարահանում են հայտարարել: Այս մասին մասին հաղորդում է 12 News հեռուստաալիքը։

Տեղի հրշեջ պահպանության Twitter-ի էջում զետեղված են Ջեֆերսոնի օկրուգի գործարանում երկրորդ պայթյունի լուսանակարներն ու տեսագրությունը:

Առաջին պայթյունից հետո մոտ մեկ կիլոմետր շառավղով տարածքում բնակվող մարդկանց հորդորել են տարահանվել, բայց այժմ խոսքը վերաբերում է առնվազն վեց կիլոմետր շառավղով ամբողջ բնակչության հարկադիր տարահանմանը:

KFDM News հեռուստաալիքի տվյալներով՝ տարահանումը տարածվում է հինգ քաղաքների վրա, որոնց ընդհանուր բնակչությունը շուրջ 60 հազար է: Առաջին պայթյունը տեղի է ունեցել լույս նոյեմբերի 27-ի գիշերը (Երևանի ժամանակով առավոտյան): Ընկերությունը հայտարարել է, որ միջադեպը կապված է նավթաքիմիական կայանքի աշխատանքի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ