Jean Paul Gaultier ֆրանսիական նորաձևության տունը հայտարարել է, որ մտադիր է հրաժարվել իր հավաքածուներում բնական մորթու օգտագործումից:
Ժան Պոլ Գոտիեն այդ մասին տեղեկացրել է Canal+ հեռուստաընկերության շոուի ժամանակ: Դա բրենդի քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձ կլինի, քանի որ բրենդը տարիներ շարունակ մորթի էր օգտագործում:
Հիշեցնենք, որ բնական մորթուց հրաժարվել են նաև Gucci-ին, Versace-ին, Coach-ը և այլ բրենդեր: