fbpx
Մշակույթ

Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը կցուցադրվեն Ստամբուլի «Պերա» թանգարանում

Ստամբուլի «Պերա» թանգարանում բացված «Փարաջանով, Սարգիս» ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվում է «Ապստամբ պատկերներ․ Սերգեյ Փարաջանով» ծրագիրը։ Գրում է «Էրմենիհաբեր»-ը։

Փարաջանովի ֆիլմերը ներկայացնող ծրագիրը հանդիսատեսին հասանելի կլինի երեք ամիս շարունակ։ Ծրագիրը մեկնարկել է հունվարի 9-ին և կտևի մինչև մարտի 17-ը։

Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն հանճարեղ կինոռեժիսորի այնպիսի գործերը, ինչպիսիք են «Անդրիեշ», «Առաջին տղա», «Ուկրաինական ռապսոդիա», «Ծաղիկ քարի վրա», «Մոռացված նախնիների ստվերները», «Հակոբ Հովնաթանյան», «Սուրամի ամրոցի լեգենդը»․ «Արաբեսկներ Փիրոսմանի թեմայով», «Աշուղ ղարիբ» աշխատանքները։ Ծրագրում տեղ են գտել նաև Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակներ»-ը, Ռոն Հոլլովեյի «Փարաջանով․ ռեքվիեմ» փաստագրական ֆիլմն ու Պատրիկ Կազալի «Սերգեյ Փարաջանով․ Ապստամբը» ֆիլմը։

Հիշեցնենք, այսօր Փարաջանովի ծննդյան օրն է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ