Ամերիկայի Միացյալ Նահանգները Սիրիայում նավթահանքերի նկատմամբ վերահսկողություն է սահմանել, որպեսզի ջախջախի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, և ԱՄՆ-ն նավթի հետ կարող է անել այն ամենը, ինչ ցանկանա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո:
«ԻՊ-ը փորձեց պահպանել նավթի նկատմամբ վերահսկողությունը, սակայն այն այժմ լիովին մեր վերահսկողության տակ է: Անկեղծ ասած, այս հարցում մենք վայելում ենք բազմաթիվ մարդկանց աջակցությունը:
Մեծ հաշվով, մեր միակ զինվորականները, որոնք մնում են այդ տարածքում, նրանք են, ովքեր հսկում են նավթը: Նավթը մեզ մոտ է, և մենք կարող ենք անել նրա հետ այն ամենը, ինչ ցանկանանք»,-ասել է Թրամփը: