fbpx
Աշխարհ

Հիլարի Քլինթոնին ապօրինի ֆինանսավորելու համար մեղադրանքներ են առաջադրվել. CNN

Ութ ամրիկացու մեղադրանքներ է առաջադրվել 2016 թվականի նախագահական ընտրարշավի ժամանակ Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբին միջոցների ապօրինի փոխանցումների համար: Այդ մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:

Մեղադրյալների մեջ են՝ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հանգուցային վկաներից մեկը՝ Ջորջ Նադերը և Allied Wallet ընկերության ղեկավար Ահմադ Խավաջան:

Նրանց մեղադրում են քաղաքական կոմիտեներին միլիոնավոր դոլարների փոխանցման մեջ՝ թաքցնելով, որ ուղարկող է նշված Նադերը, որն իր հերթին իբր այդ մասին հաշիվ է տվել մերձավորարևելյան երկրներից մեկին: Միջոցները, ինչպես հայտնի է դարձել մեղադրանքի տեսքտից, հատկացվել են Քլիթոնի արշավի օժանդակմանը: Մասնավորապես, Նադերին վերագրում են հանցանք, որ նա ավելի քան 3,5 միլիոն դոլար է փոխանցել քաղաքական կոմիտեներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ