fbpx
Աշխարհ

Հայտնի է Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ադրբեջանի 5-րդ գումարման խորհրդարանն արձակել և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել: Այս մասին տեղեկացնում է  Interfax-ի ադրբեջանական ծառայությունը:

Համաձայն հրամանագրի՝ Միլի մեջլիսի արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2020թ. փետրվարի 9-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել,որ Ադրբեջանի խորհրդարանը նախագահ Ալիևին Միլլի մեջլիսի արձակման մասին դիմում էր ներկայացրել:

Խորհրդարանի ցրման առաջարկով հանդես էր եկել իշխող մեծամասնություն կազմող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը: Կուսակցության ներկայացուցիչների պնդմամբ՝ խորհրդարանն այլևս չի համապատասխանում երկրի նախագահի քաղաքական գծին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ