Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Զավեն Անդրիասյանը երկրորդ տեղն է գրավել Էստոնիայում անցկացված կայծակնային խաղի (բլից) Եվրոպայի առաջնությունում:
22 պարտիաների արդյունքում հայ գրոսմայստերը վաստակել է 17 միավոր և միայն լրացուցիչ ցուցանիշներով է զիջել առաջին տեղը գրաված ռուս Իգոր Լիսիյին: Երրորդ տեղը զբաղեցրած ռուս Անդրեյ Եսիպենկոն ևս հավաքել է 17 միավոր:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը 15 միավորով գրավել է 18-րդ տեղը։
Հիշեցնենք, որ Հայաստանի 2 ներկայացուցիչներն Էստոնիայում մասնակցել էին նաև արագ շախմատի Եվրոպայի առաջնությանը, որտեղ Գաբրիել Սարգսյանը նվաճել էր չեմպիոնի կոչումը, իսկ Զավեն Անդրիասյանը գրավել էր 13-րդ տեղը:
Գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։