Գերմանիայի դեսպանատան երկու աշխատակից «անցանկալի անձ» է հայտարարվել Ռուսաստանում: Այս մասին հայտարարություն է տարածել երկրի արտաքին գործերի նախարարությանը:
«Գերմանիայի դեսպանատան՝ «անցանկալի անձ» հայտարարված աշխատակիցները պետք է լքեն Ռուսաստանը 7 օրվա ընթացքում»,-ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան երկու աշխատակցի «անցանկալի անձ» է հայտարարել՝ օգոստոսին Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության գործի հետ կապված:
Օգոստոսի վերջին անհայտ անձը Բեռլինում գնդակահարել է Վրաստանի 40-ամյա քաղաքացու: Սպանվածը մահացու վնասվածք էր ստացել գլխի շրջանում: Մի քանի օր անց դատախազությունը ձերբակալել էր 49-ամյա ռուսաստանցու, որի մոտ գտել էին հանցագործության գործիք զենքը: