fbpx
Աշխարհ

Վրաստանում պատգամավորները տարհանվում են խորհրդարանի շենքից․ ընդդիմադիրները կասկածելի հեղուկ էին լցրել

Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն լքել են նիստերի դահլիճը, քանի որ ընդդիմադիրները կասկածելի հեղուկ են լցրել այնտեղ։

Խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն հայտարարել է, որ այժմ պարզվում են պատահարի մանրամասնությունները: Միջադեպի վայր են ժամանել ՆԳ նախարարության ներկայացուցիչները:

Ինչպես վկայում են պատգամավորները, նիստերի դահլիճում սուր հոտ է տարածվում: Խորհրդարանի լիագումար նիստը, որի ընթացքում պետք է քվեարկություան անցկացվեր Վրաստանի Գերագույն դատարանի դատավորների թեկնածությունների շուրջ, ընդհատված է և հայտնի չէ, թե երբ այն կվերսկսվի։ Այս մասին հաղորդել է Sputnik-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ