Մադրիդի «Ռեալ»-ի թիրախում դարձյալ իտալական «Նապոլի»-ի պաշտպան Կալիդու Կուլիբալին է։ Այս մասին հաղորդում է El Desmarque-ն։
«Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի ցանկանում սենեգալցի ֆուտբոլիստի համար վճարել «Նապոլիի» նշած գումարը․ այն կազմում է 120 միլիոն եվրո։ Դրա փոխատեմ Պերեսը մտադիր է վճարել 50 միլիոն եվրո՝ գործարքի մեջ ներառելով նաև թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին։
Գործարքը կարող է տեղի ունենալ 2020-ի ամռանը։