Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Twitter-ի իր էջում անդրադարձել է Մեծ Բրիտանիայում կայացած խորհրդարանական ընտրություններին՝ շնորհավորելով Բորիս Ջոնսոնին, որի ղեկավարած Պահպանողական կուսակցությունը ստացել ե ձայների մեծամասնությունը:
«Շնորհավորանքներս Բորիս Ջոնսոնին հզոր հաղթանակի կապակցությամբ: Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգներն այլևս ազատ կլինեն Brexit-ից հետո նոր, խոշոր առևտրային գործարք կնքելու հարցում: Այն կարող է շատ ավելի խոշոր և շահավետ լինել, քան Եվրամիության հետ որևէ այլ գործարք: Տոնի՛ր, Բորի՛ս»,-գրել է Թրամփը:
Congratulations to Boris Johnson on his great WIN! Britain and the United States will now be free to strike a massive new Trade Deal after BREXIT. This deal has the potential to be far bigger and more lucrative than any deal that could be made with the E.U. Celebrate Boris!
— Donald J. Trump (@realDonaldTrump) December 13, 2019