fbpx
Աշխարհ

2018-ին աշխարհում զենքի վաճառքներն ավելացել են․ SIRPI

2018 թվականին աշխարհի 100 խոշորագույն պաշտպանական ընկերությունների զենքի և ռազմական ծառայությունների վաճառքների ծավալն աճել է 4,6 տոկոսով՝ կազմելով 420 միլիարդ դոլար: Այդ մասին ասված է Ստոկհոլմի Խաղաղության հիմնախնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) ամենամյա զեկույցում։

Համաձայն զեկույցի՝ 2002 թվականի համեմատությամբ 2018 թվականին վաճառքների ծավալը մեծացել է 47 տոկոսով: Վարկանիշում առաջին հինգ տեղերն զբաղեցնում են Միացյալ Նահանգների ընկերությունները, առաջատարը Lockheed Martin-ն է: ԱՄՆ-ի հինգ ընկերությունների վաճառքների ծավալը կազմել է 148 միլիարդ դոլար (վաճառքների ընդհանուր ծավալի 35 տոկոսը): Ռուսաստանի տասն ընկերությունների բաժին է ընկնում վաճառքների ընդհանուր ծավալի 8,6 տոկոսը (36,2 միլիարդ դոլար):

Այս ցուցանիշը նվազել է 2017 թվականի համեմատությամբ, երբ այն կազմում էր 9,7 տոկոս: 2018 թվանկանին նկատվել է Թուրքիայի ընկերությունների վաճառքների զգալի ավելացում՝ 22 տոկոս (2,8 միլիարդ դոլար): Փորձագետները դա կապում են իր պաշտպանական արդյունաբերությունն արդիականցնելու՝ Թուրքիայի ձգտման հետ:

Զեկույցում տվյալներ ներկայացված չեն Չինաստանի ընկերությունների վաճառքների վերաբերյալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ