Դեկտեմբերի 18-ին, ժամը 11.30-ին, Վանաձոր-Բագրատաշենի մաքսակետ ճանապարհի 86-րդ կմ-ին իրար են բախվել «Հոնդա» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Օպել»-ի 50-ամյա վարորդ Վանիկ Մկրտումյանը տեղում մահացել է, իսկ 37-ամյա ուղևորը և «Հոնդա»-ի 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։