fbpx
ՏՏ

ՆԱՍԱ-ի տիեզերանավը հաջողությամբ վայրէջք է կատարել

Ամերիկյան Starliner նորագույն տիեզերանավը, որին փորձնական թռիչքի ժամանակ չի հաջողվել  միակցվել Միջազգային տիեզերակայանին, կիրակի հաջողությամբ վայրէջք է կատարել Նյու Մեքսիկո նահանգի Ուայթ Սենդ ռազմաբազայում: Այս մասին հայտնում են ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքից։

Վայրէջքից առաջ տիեզերանավի իջնող պարկուճում հաջողությամբ բացվել են պարաշյուտները: Ամերիկյան տիեզերանավի այդ պարկուճն առաջին անգամ փափուկ ցամաքային վայրէջք է կատարել: Նախորդ բոլոր ամերիկյան սարքավորումները վայրէջք էին կատարում ջրում:

ՆԱՍԱ-ն ավելի վաղ հայտնել էր, որ տիեզերանավը Միջազգային տիեզերականից դեկտեմբերի 20-ին դուրս է եկել ուղեծիր: Ավելի ուշ ՆԱՍԱ-ի տնօրեն Ջեյմս Բրայդենստայնը հայտնել էր, որ տիեզերանավի հետ հապված արտակարգ իրավիճակը պայմանավորված է եղել թռիչքային ժամանակի հաշվարկման համակարգի խափանմամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ