fbpx
Աշխարհ

Սուրբ ծնունդը հիշեցնում է, որ Աստված շարունակում է սիրել բոլորիս․ Հռոմի պապի ուղերձը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կեսգիշերին պատարագ է մատուցել՝ ասելով, որ Հիսուսի ծննդյան տոնակատարությունը մարդկությանը հիշեցնում է, որ Աստված շարունակում սիրել մեզ բոլորիս, նույնիսկ մեզնից ամենավատերին: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Հռոմի պապը Սուրբծննդյան նախօրեին Վատիկանում հավաքված բազմությանը դիմել է հետևյալ խոսքերով.

«Դուք կարող եք սխալ մտքեր ունենալ, կարող եք լիակատար խառնաշփոթ ստեղծել, բայց Տերը շարունակում է սիրել ձեզ»:

Աղբյուրը փոխանցում է, որ պատարագի մասնակիցների մեջ եղել են երեխաներ՝ այդ թվում Վենեսուելայից, Իրաքից և Ուգանդայից: Դա կաթոլիկների առաջնորդի հերթական ժեստն է՝ ի պաշտպանություն փախստականների:

Հռոմի պապն իր խոսքում անդրադարձել է նաև հոգևորականության շրջանում չարաշահումներին և ֆինանսական սկանդալներին:

«Այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր կյանքում, սխալ է: Ինչ խնդիրներ էլ լինեն աշխարհում, դրանք այլևս արդարացում չեն ունենա»,-նշել է Հռոմի պապը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ