Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Նկարում պատկերված է հազարավոր հրեաներ փրկած լեհ բժիշկ Եվգենիուշ Լազովսկին:
Երկրորդ աշխարհամարտի ժամանակ քչերն էին համաձարկվում նացիստների կողմից օկուպացված տարածքներում պաշտպանել մահվան դատապարտված հրեաներին: Այդ քչերից էր բժիշկ Լազովսկին: Պատերազմի ժամանակ նա իր գործունեությունը ծավալում էր Ռազվադով քաղաքում, որը օկուպացվել էր գերմանացիների կողմից: Քաղաքի մոտակայքում առկա էր հրեական գետո:
Նա իր ընկերոջ Սթանիսլավ Մաթուլեվիչի հետ գաղտնի կերպով կարողանում էր ներխուժել գետոյի տարածք և բուժօգնության ցուցաբերել: Այնուամենայնիվ նրանք հասկանում էին, որ տարածքի հրեաները մահվան են դատապարտված և հնարամիտ ծրագիր մտածեցին՝ նրանց փրկելու համար: Նրանք Տիֆ հիվանդության մահացած բջիջներ սկսեցին ներարկել բնակիչներին, որը սակայն անվտանգ էր: Բժշկական հետազոտությունը հիվանդության առկայության համատեքստում դրական եզրակացություն էր ցույց տալիս, սակայն հիվանդը իրականում առողջ էր:
Այս կեղծ համաճարակի ժամանակ ներարկվում էին ոչ միայն հրեաներ այլև լեհեր, որովհետև եթե այսպես կոչված «Համակաճարակը» լիներ հրեաների շրջանում ապա նրանց ուղղակիորեն կգնդակահարեյին: Սակայն «Համաճարակի» մաշտաբային բնույթը խուճապի մատնեց գերմանացիներին, որոնք վերջիվերջո հրաժարվեցին «վարակված» հրեաներին գնացքներով գազախցիկներ տեղափոխելու մտքից՝ վախենալով, որ իրենք նույնպես կվարակվեն: Որոշվեց համայնքը մեկուսացնել և հայտարարել Կարանտինային գոտի: Դրությունը այդպես շարունակվեց մինչ այն պահը երբ տարածքը անցավ սովետական վերահսկողության տակ: Այսպես բժիշկ Լազովսկու և իր ընկերոջ ջանքերով մոտ 8000 հրեա փրկվեց նացիստական գազախցիկներից»։
https://www.facebook.com/photo.php?fbid=2718381798211077&set=a.501083209940958&type=3&theater