Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հաոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Լրատվամիջոցների համար.
Քաղաքապետարանում պարգևավճարներ բաժանվում են պարբերաբար՝ եռամսյակը մեկ։ Դրանք բոլորը հրապարակվում են yerevan.am պաշտոնական կայքում։
Պարգևավճար ստանում է քաղաքապետարանի համակարգի շուրջ 2000 աշխատակից։
Քաղաքապետ Հայկ Մարությանը պարգևավճար չի ստացել նախորդ բոլոր եռամսյակներին, չի ստացել նաև այս եռամսյակին։
Այսպես կոչված, «13-րդ աշխատավարձը» քաղաքապետարանի աշխատակիցները կստանան մասամբ։ Դրա համար նախատեսված մնացորդային միջոցները կգումարվեն աշխատավարձային ֆոնդին»։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10217588280764593&id=1405208089