Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարել արտասահմանյան ագրեսիային դիմակայելու համար։ Այս մասին հաղորդում է Al Masdar պորտալը:
Լիբիական բանակի մարշալն այս քայլին է գնացել, երբ ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանը կառավարությանն արտոնել էր Լիբիա զորք ուղարկել Հաֆթարի թշնամիներին՝ Տրիպոլիում տեղակայված ազգային միասնության կառավարությանն օգնություն ցուցաբերելու համար:
Հաֆթարի ուժերը, որոնք վերահսկում են Լիբիայի տարածքի զգալի մասը, վերջին ամիսներին փորձում են գրավել Տրիպոլին: Այդ փորձերն առայժմ շոշափելի արդյունքներ չեն տվել: