Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբին է միացել 24-ամյա սերբ դարպասապահ Ստեֆան Չուպիչը: Չուպիչը հանդես է եկել սերբական «Նովի Սադ», «Բեոգրադ», «Դինամո Պանցևո», նորվեգակական «Սարփսբորգ 08» և մի շարք այլ ակումբներում:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է «Վոժդովաց» ակումբի անդամ:
Եղել է Սերբիայի տարբեր տարիքային հավաքականների անդամ՝ մասնավորապես հանդես է եկել մինչև 19, 21 և 23 տարեկանների հավաքականներում: Սերբիայի պատանեկան հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի մինչև 19 տարեկանների չեմպիոն: