Ավստրալիայում անտառային հրդեհների ծուխը, անցնելով Խաղաղ օվկիանոսն ու հարավամերիկյան աշխարհամասն, հասել է հարավային Բրազիլիա։ Այս մասին հաղորդում է MetSul բրազիլական մասնավոր օդերևութաբանական ընկերությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավստրալիայում հրդեհների ծուխը հասել է Չիլի և Արգենտինա: Ծուխը կարելի էր տեսնել Չիլիի հարավային և կենտրոնական գրեթե բոլոր քաղաքների երկնքում: Ծխի առավել մեծ խտություն է դիտվում նահանգի հարավ-արևմուտքում Ուրուգվայի սահմանին:
Ընկերությունից նշել են, որ առողջության համար վտանգներ չկան, քանի որ ծուխը մեծ բարձրության վրա է և չի ազդում մակերևույթի մոտ օդի որակի վրա:
Ավստրալիայում արդեն այրվել է միլիոնավոր հեկտար հող, վերջին ամիսներին կրակը խլել է 17 մարդու կյանք, ոչնչացրել հազարավոր տներ, որոշ գնահատականներով՝ զոհվել է 8 հազար կոալա և հարյուր հազարավոր կենդանիներ: Որոշ վայրերում հրդեհներն այնքան ուժգին են, իսկ ծուխն այնքան խիտ, որ դրանք օդից մարելն անհնար է: