fbpx
Քաղաքականություն

Ցավալի է, որ Վանեցյանի կողմից այսպիսի դավադրություններ են կազմակերպվել մեր ընտանիքի դեմ․ Մարիամ Փաշինյան

ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Վանեցյանների հետ, բավականին կարճ ժամանակում, հասցրեցինք ընկերանալ ու նույնիսկ հարևանություն անել: Ես, Շուշանը ու Վանեցյանի որդիներն ամեն օր կառավարական ամառանոցների խիստ մթնոլորտը կոտրում էինք մեր խաղերով, երեկոյան թեյով և ծիրանի բերքահավաքով: Մեր շներին էինք միասին խնամում ու վարժեցնում:

Վանեցյանի կնոջ հետ էլ էինք շատ մտերմացել, երեկոներին հաճախ էինք հանդիպում և սուրճ խմում թե՛ մեր տանը, թե՛ իրենց:

Հաճախ, ընտանիքի ամբողջական կազմով էինք անցկացնում մեր երեկոները:

Մինչև հիմա էլ Վանեցյանի որդիներին ջերմ եմ ընդունում, ու նույնիսկ կարոտում մեր երեկոյան հավաքույթները:
Գրեթե համոզված էի, որ մեր ընտանիքին մոտ լինելու իրենց ձգտումն անկեղծ էր:

Բայց ցավալի է, որ այդ ջերմությունն անկեղծ չի եղել, և Վանեցյանի կողմից այսպիսի դավադրություններ են կազմակերպվել մեր ընտանիքի դեմ»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2572212776389328&id=100008018927331

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ