ՉԺՀ-ի հյուսիսի Տյանցզին քաղաքի միջին ատյանի ժողովրդական դատարանը հունվարի 21-ին 13,5 տարվա ազատազրկման է դատապարտել Ինտերպոլի նախկին ղեկավար, հասարակական անվտանգության նախկին փոխնախարար Մեն Հունվեյին: Այս մասին հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Հեռուստատեսության տեղեկատվությամբ՝ ամբաստանյալը ցանկություն չի հայտնել գանգատարկելու վճիռը և վճռափոխության գանգատ չի տվել, նա նաև պետք է վճարի 2 միլիոն յուանի (ընթացիկ փոխարժեքով շուրջ 292 հազար դոլարի) չափով տուգանք: Մեն Հունվեյին մեղադրել են կոռուպցիայի և պաշտոնեական լիազորությունների վերազանցման մեջ: Ինչպես պնդում է հետաքննությունը, գտնվելով պետական պաշտոնում՝ նա ստացել է կաշառքներ 14,46 միլիոն յուանի (2,12 միլիոն դոլարի) չափով:
2018 թվականի հոկտեմբերի 7-ին Չինաստանի իշխանությունները հայտնել են Մեն Հունվեյի ձերբակալման մասին՝ օրենքի խախտման կասկածանքով, իսկ ՉԺՀ-ի հասարակական անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ Ինտերպոլի նախկին ղեկավարին կասկածում են կաշառակերության և այլ հանցագործությունների մեջ: