Ֆրանսիայի արևմուտքի Սարտա շրջանի կենդանաբանական այգում հրդեհ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է France Bleu ռադիոկայանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մոտ 60 չղջիկ և մի քանի սողուն է զոհվել։
Հրդեհը բռնկվել է կիրակի օրը՝ տեղի ժամանակով 06։00-ին։ Այն արագ մեկուսացրել են, սակայն շենքն ամբողջովին ավերվել է։ Աշխատակիցներից ոչ ոք չի տուժել;
Նախնական տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել կարճ միացման պատճառով։
Այժմ գազանանոցը նորմալ ռեժիմով աշխատում է։