«Վալենսիա»-ի հարձակվող Ռոդրիգոն «Բարսելոնա»-ի տրանսֆերային հետաքրքրությունների թիրախում է: Կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն հաստատել է այս տեղեկությունը։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
«Մենք դիտարկում ենք Ռոդրիգոյին ձեռք բերելու հնարավորությունները: Շատ խաղացողներ կան այդ շրջանակում, Ռոդրիգոն նրանց մեջ է»,-ասել է Բարտոմեուն:
Տեղեկություն կա նաև, որ «Բարսելոնան» ֆուտբլիստին ձեռք կբերի վարձակալական հիմունքներով։
Ռոդրիգո Մորենոն հանդես է եկել «Ռեալ»-ի ակադեմիայում, «Բենֆիկա»-ում, «Բոլթոն»-ում: 2014 թվականից խաղում է «Վալենսիա»-ում:
Լա լիգայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ: