fbpx
Աշխարհ

Բորիս Ջոնսոնը խոստացել է հարգանքով նշել ԵՄ-ից դուրս գալը

Հունարի 31-ին նշելու է Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից և այդ իրադարձությանը վերաբերվելու է հարգանքով։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

«Ես այդ իրադարձությունը կնշեմ նույնքան հարգալից, որքան դա հնարավոր է՝ հաշվի առնելով իրադարձության մասշտաբները»,-նշել է նա։

Նա նաև խոստացել է հիշել այն մասին, որ տվյալ դեպքում հարկավոր է չվիրավորել Brexit-ի ո՛չ կողմնակիցներին, ո՛չ էլ հակառակորդներին:

Վարչապետը նշել է, որ Brexit-ը մեծ պահ կդառնա Մեծ Բրիտանիայի համար, ինչպես նաև «հույսի և նոր հնարավորությունների պահ»:

Հունվարի 29-ին Եվրախորհրդարանի պատգամավորները հավանություն տվեցին Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրին: Եզրափակիչ քայլը կդառնա հունվարի 30-ին Եվրամիության խորհրդի հավանությունը: Մեծ Բրիտանիան պաշտոնապես Եվրամիությունից դուրս կգա հունվարի 31-ին Գրինվիչի ժամանակով 23:00-ին (Երևանի ժամանակով փետրվարի 1-ի 03:00-ին)։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ