fbpx
Սպորտ

Պյոնտեկը տեղափոխվեց Բեռլին․ պաշտոնական

«Միլանը» հայտարարել է հարձակվող Քշիշտոֆ Պյոնտեկի «Հերտա» տեղափոխության մասին։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից։

Գերմանական ակումբի հետ Պյոնտեկը պայմանագիր է կնքել մշտական հիմունքներով։ Մանրամասներ, սակայն, չեն նշվում։

Նշենք, որ Պյոնտեկը «Միլան»-ում հանդես է եկել 2019-2020 թվականների ընթացքում։ Մասնակցած 37 խաղերում լեհ հարձակվողը 15 գոլ է խփել։

Բեռլինի «Հերտա»-ի կազմում Պյոնտեկը խաղալու է 7 համարի մարզաշապիկով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ