«Վալյադոլիդ»-ի 24-ամյա դարպասապահ Դիեգո Բարիոսը կարիերան կշարունակի Վանաձորի «Լոռիում»: Այս մասին տեղեկանում ենք Transfermarkt-ից:
Իսպանացի դարպասապահը Լա Լիգայի շրջանակներում մասնակցել է միայն մեկ հանդիպման՝ «Լեգանես»-ի կազմում, իսկ նախորդ մրցաշրջանի ընթացքում խաղացել է «Վալյադոլիդ B»-ի կազմում:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այս պահին 100 հազար եվրո է գնահատում:
Նշենք՝ «Լոռին» պաշտոնական որևէ հայտարարություն չի արել այս տեղափոխության վերաբերյալ: