fbpx
Աշխարհ

Apple-ը ժամանակավորապես փակել է Չինաստանի առևտրային կետերը

Apple ընկերությունը ժամանակավորապես փակել է մայրցամաքային Չինաստանի տարածքում գտնվող իր առևտրային կետերը: Պատճառը կորոնավիրուսի տարածումն է։ Այս մասին հայտարարություն է տարածել ընկերության չինաստանյան մասնաճյուղը հայտնել է։

Ըստ հաղորդագրության՝ կազմակերպությունը ստիպված է եղել գնալ այդ քայլին:

Աշխատանքի դադարեցումը կապված է հանրային առողջապահության ոլորտում տիրող իրավիճակի և պրոֆիլակտիկ միջոցների հետ: Խանութները չեն աշխատի փետրվարի 1-ից 9-ը ներառյալ:

Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսի մասին Առողջապահության համաշխարհային հիմնադրամին հայտնել են 2019-ի դեկտեմբերի 31-ին: Վիրուսի համաճարակը բռնկվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում: Հիվանդությունից մահացության դեպքերը հասել են 259-ի, վարակվածներինը՝ 11 700-ի: Հայտնի է, որ բուժվելուց հետո հիվանդանոցից դուրս է գրվել 243 մարդ: Հունվարի 31-ին ԱՀԿ-ն համաճարակն անվանել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ