«Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Ժոաո Ֆելիշը անդրադարձել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Լիվերպուլի» հետ կայանալիք դիմակայության մասին։
«Մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում: Միգուցե «Լիվերպուլը» ամենաուժեղ թիմն է բոլոր մրցակիցների շրջանում, որոնք կարող էին մեզ ընկնել: Նրանք ոչ թե լավ, այլ՝ գերազանց մարզավիճակում են: Բացի այդ, «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնն է:
Մեզ համար դա շատ դժվար կլինի, ինչպես այս մրցաշարի ցանկացած այլ խաղում», – Ֆելիշի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։