Հարավկորեական «Մակաբույծները» ֆիլմի ռեժիսոր Փոն Ջուն Հոն «Օսկար» մրցանակաբաշխության հիմնական անվանակարգում ֆիլմի հաղթանակը խենթություն է համարել: Ռեժիսորի խոսքով՝ սոցիալական անհավասարության մասին ֆիլմի գաղափարը նրան երկար տարիներ է հետաքրքրել: Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը:
«Ես տարօրինակ մարդ եմ։ Երբ Կինոդերասանների գիլդիայի մրցանակը ստացանք լավագույն դերասանական կազմի համար, ես, չգիտես ինչու, սկսեցի նաև «Օսկար»-ի մասին երազել: Սակայն չորս անվանակարգում հաղթելու և վեց արձանիկ ստանալու մասին անգամ չէի համարձակվել մտածել»,-պատմել է նա:
Ամերիկայի Միացյալ Նահանգների կինոակադեմիայի մրցանակների հանձնման 92-րդ արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում: Հարավկորեացի ռեժիսոր Փոն Ջուն Հոյի «Մակաբույծները» ֆիլմն ԱՄՆ կինոակադեմիայի վարկածով «Տարվա լավագույն ֆիլմ» է դարձել: Առաջին անգամ «Օսկար»-ի գլխավոր մրցանակը տրվել է ոչ անգլալեզու ֆիլմի: Ֆիլմը նաև երեք այլ մրցանակների է արժանացել՝ լավագույն ռեժիսուրայի, լավագույն սցենարի և լավագույն արտասահմանյան ֆիլմի համար։