fbpx
Աշխարհ

Հայտնի են Billboard 2019-ի առաջադրված աստղերը

Billboard ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունն այս տարի տեղի կունենա մայիսի 1-ին Լոս Անջելեսում։ Այն կվարի երգչուհի Քելլի Քլարքսոնը: Երեկ՝ ապրիլի 4-ին, հայտնի են դարձել նաև մրցանակաբաշխության անվանակարգերն ու դրանցում առաջադրված երաժիշտները:

Ամենաշատ անվանակարգերում առաջադրված է ռեփեր Քարդի Բին. նա 21 անգամ առաջադրվել է 19 անվանակարգում: Երգչուհին երեք անվանակարգում՝ «Hot 100 չարթի առաջատար երգ», «Լավագույն վաճառված երգ» և«Լավագույն համագործակցություն», կպայքարի ինքն իր դեմ: Նա կարող էր ռեկորդ սահմանել այս թվով, եթե 2017թ.-ին Դրեյքն ու The Chainsmokers դուոն առաջադրված չլինեին յուրաքանչյուրը 22 անվանակարգում:

Քարդիից հետո այս տարի ամենաշատ անվանակարգերում ընդգրկված են նաև Դրեյքը և Փոսթ Մալոնը՝ յուրաքանչյուրը 17 նոմինացիայում:

Նշենք, որ ամեն տարի երկու անվանակարգ կա, որտեղ հաղթողն ընտրվում է երկրպագուների քվեարկությամբ: Դրանք են «Billboard չարթում հաջողության հասած աստղ» և «Սոց. ցանցերի լավագույն աստղ» անվանակարգերը: Վերջինումս այս տարի, կարելի է ասել, ռեկորդային իրադարձություն է տեղի ունեցել. առաջին անգամ «Սոց. ցանցերի աստղ» անվանակարգում առաջադրվել է միանգամից 3 քեյ-փոփ բենդ՝ EXO-ն, BTS-ը և GOT7-ը, որոնց հետ այդ նոմինացիայում առաջադրվել են նաև Արիանա Գրանդեն և Լյուիս Թոմլինսոնը:

Համացանցում այս անվանակարգի հետ կապված դժգոհություններ ևս եղել են. Billboard-ն այս խմբերին ներկայացնելիս չի ընդգրկել նրանց լուսանկարները հոլովակում, մինչդեռ մյուս առաջադրված բոլոր աստղերի՝ Արիանա Գրանդեի, Լյուիս Թոմլինսոնի և BTS-ի լուսանկարները եղել են: Սա առաջացրել է բենդերի երկրպագուների դժգոհությունը:

Ամբողջ ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ