Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում` ռազմական համալսարանի շենքի մոտ, պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հաղորդում է TOLO News-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել Մարշալ Ֆահիմի անվան ազգային պաշտպանության համալսարանի գլխավոր մուտքի մոտ:
Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նուսրաթ Ռահիմիի խոսքով` պայթյունը կազմակերպողը մահապարտ ահաբեկիչ է եղել:
Պայթյունի հետևանքով զոհվել է նվազագույնը 5 մարդ, կա 11 վիրավոր: Մահացածներից 3-ը եղել են զինծառայողներ, 2-ը` քաղաքացիականներ: Հաղորդվում է, որ 11 վիրավորներից առնվազն մեկը խաղաղ բնակիչ է: